Նախօրեին ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 65 դեպք, որից 6-ը՝ վնասվածք պատճառելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանքի, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ