Հացադուլը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Սաակաշվիլիի մոտ. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

սաակ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր նամակներից մեկում նշել է, որ առողջության վատացման կամ ուշագնացության դեպքում կհրաժարվի բժիշկների օգնությունից, գրում են վրացական ԶԼՄ-ները:

Ըստ Թբիլիսիի կլինիկայի կրիտիկական բժշկության դեպարտամենտի ղեկավար Վախթանգ Կալոիանիի՝ հացադուլը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նախկին նախագահի մոտ։ 

«Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա առողջությանն ու կյանքին ոչինչ չսպառնա»,-ասել է բժիշկը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին՝ Վրաստան ժամանելուց հետո: Նույն օրվանից նա հացադուլ է սկսել. այսօր արդեն հացադուլի 7-րդ օրն է:

--00—ԼՄ