Արմավիրի մարզում 58-ամյա վարորդը Վազ 2103-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։20-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչը՝ 58-ամյա Շահեն Արշակյանը, իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառերին և գլխիվայր շրջվել, գրում են shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Շ. Արշակյանն ու ուղևորը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Բագրատ Արշակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել նշված կենտրոի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչր հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

նկար

--00—ԼՄ