Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում․ խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

278331469_1405432289903110_7865619507274302585_n.jpg

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

--00--ՀԶ