Կալիֆոռնիայում հորդառատ անձրևների և քամու պատճառով առանց էլեկտրականության են մնացել 560 հազար տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

storm700

Կալիֆոռնիա նահանգում հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառով ավելի քան 560 հազար տուն և ձեռնարկություն առանց էլեկտրականության են մնացել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:

Անբարենպաստ եղանակային պայամանները նահանգում այս տարի արդեն առնվազն 6 մարդու մահվան պատճառ են դարձել։

Նախօրեին ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր, որ դեկտեմբերի վերջից Կալիֆոռնիայում շարունակվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի ռեկորդային բարձր մակարդակի, ինչը սպառնում է հեղեղել նահանգի կենտրոնական մասը:

--00—ՅՄ