Ապրիլի 30-ին կլինի համապետական շաբաթօրյակ․ ՏԿԵՆ-ում քննարկվել են նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

5

Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ մասին հայտնում է ՏԿԵՆ-ը։

Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարնրի տեղակալների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ։

Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերի ու հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:

Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։

նկար

--00—ԼՄ