Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

համապետական շաբաթօրյակ

Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է։ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մաքրում են Հրազդանի կիրճի տարածքը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։  
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով Հրազդանի կիրճի մի հատվածը։ 

Շաբաթօրյակին մասնակցում են նաև ճանապարհաշինական կազմակերպությունները։  

ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել էր ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին՝ շեշտելով, որ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը նման միջոցառմանը։ 

Հավաքվող աղբը, նախապես պլանավորված կերպով, կտեղափոխվի բացառապես աղբավայրեր։

--00--ԱԱ