Ազատազրկված անձինք մասնակցել են համապետական շաբաթօրյակին և ծառեր տնկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

քկ

Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին։

2023 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները նույնպես կատարել են հիմնարկների տարածքների մաքրության, բարեկարգման և աղբահանության ակտիվ աշխատանքներ, որոշ հիմնարկներում իրականացվել է ծառատունկ։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ազատազրկված անձինք։

--00—ՍՊ