Քաղաքացիներին կոչ է արվում ակտիվ մասնակցել համապետական շաբաթօրյակին, երկիրը մաքրել աղբից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

06ac7699-450a-4155-b750-ab78eb21a567.jpg

Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր, հիշեցնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունն ու կոչ անում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել համապետական շաբաթօրյակին, մաքրել աղբից մեր երկիրը՝ ապահովելով առողջ ու անվտանգ միջավայր:

«Շաբաթօրյակի ընթաքում ակնկալում ենք հանրային, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և քաղաքացիների ակտիվ ներգրավվածություն, տեխնիկական միջոցների ներգրավում։

Շաբաթօրյակի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝ գործադիր մարմինների և մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված աշխատանքների կազմակերպման նպատակով՝ ՏԿԵ նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ։

Շաբաթօրյակի օրն աշխատանքներն առավել կանոնակարգված և թիրախային իրականացնելու համար սերտ համագործակցել ենք ԿԳՄՍՆ-ի, Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ՆԳՆ-ի, ՇՄՆ-ի հետ, հստակեցվել են համապետական շաբաթօրյակի համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման, ավտոմայրուղիներին հարող տարածքների ու հանրապետության պատմամշակութային և զբոսաշրջային ուղղությունների մաքրության հետ կապված հարցերը։

Բոլոր համայնքներում կազմվել են շաբաթօրյակի սխեմաները՝ հստակեցնելով շաբաթօրյակի անցկացման վայրերը։

Որպեսզի նշված գործողությունները մեկանգամյա բնույթ չկրեն՝ հորդորում ենք քաղաքացիներին մաքուր պահել մեր երկիրը։
Պետք է գիտակցել աղբը չնախատեսված վայրերում թափելու բացասական հետևանքները մարդու առողջության և բնության վրա։
Ամենօրյա կենսագործունեությունից առաջացած աղբը պետք է թափել բացառապես աղբի համար սահմանված վայրերում», - նշում են նախարարությունից:

--00—ԶՀ