Զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական զորավարժություն․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ցուցադրական զորավարժություն

N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ մայիսի 27-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, օպերատիվ և ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները։

--00--ԱԱ