Հայտնաբերվել է Երևանում Հնդկաստանի քաղաքացուց $90 000 հափշտակողներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

դոլար.jpg

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Սահիլ Նանավատինից զենքի սպառնալիքով հափշտակած 90 հազար ԱՄՆ դոլարի մի մասը, հայտնում է shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ս. Նանավատին, որ բնակվում է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում, ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի զենքի սպառնալիքով իրենից հափշտակել է 90 հազար ԱՄՆ դոլար և 35 հազար դրամ:

Նշված վայր էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը և իմանալով նրա գտնվելու վայրը, տանում են բացատրական աշխատանքներ, արդյունքում նա կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայանում է ոստիկանության կենտրոնական բաժին։ Այստեղից նրան ներկայացնում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն է:

--00--ԱՀ