Թերեք գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի մասը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

հասարակական

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Հայտնում է Վրաստանում ՀՀ Դեսպանությունը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

--00--ՏՏ

Տեսանյութեր