Դեզերտիրների համար գրված հակապետական օրենք է, Պապիկյանը նույնիսկ դասատու չի կարող աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Դասալիքների համար գրված հակապետական օրենք է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնիսկ դասատու չի կարող աշխատել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ՝ բանակը պետք է մշտական ուշադրության կենտրոնում լինի, քանի որ մենք ունենք անվտանգային լրջագույն մարտահրավերներ։

Նրա կարծիքով, Պաշտպանության նախարարության՝ 24 մլն դրամով բանակից ազատվելու  օրինագիծը խախտում է պետության բնույթը, կազմաքանդում է անվտանգային համակարգը։ Արշակյանի կարծիքով, կեղծ է այն պնդումը, թե դա արվում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։

Ըստ նախկին պատգամավորի, Սուրեն Պապիկյանն ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի թիմի մի զգալի մասը չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և վարչապետը պետք է նրանց պատժի կամ էլ հեռացնի զբաղեցրած պաշտոններից։

--00--ԱՀ