Հոկտեմբերի 2-8-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 6-12 -ն ընկած ժամանակահատվածում։

 Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 10-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 6-ին և 8-ին, 10-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 10-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում հոկտեմբերի 12-ին։

--00—ԼՄ