Ահազանգ․ Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկում ծուխ է նկատվել, այրվում էր տան գույքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է բնակարանի գույքը։

--00—ԼՄ