Հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչները Քերոբյանին են ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում ասոցիացիայի անդամները ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, կարևորել են հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Նախարարն իր խոսքում տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ՝ բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։

Նա նաև անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնք կնպաստեն նաև հյուրանոցային ոլորտի զարգացմանը։

--00—ԼՄ