ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում՝ Իսթիքլարում, տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է։
Ըստ թուրքական դատախազության վարկածի՝ այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկվել է պայուսակում տեղադրված պայթուցիկ սարք։ Թուրքիայի իշխանությունը սահմանափակումներ է մտցրել միջադեպի լուսաբանման հարցում։
Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն վաղ, ըստ ոչ պաշտոնական լուրերի, հաղորդվում է 11 տուժածի մասին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 4 զոհի մասին։
--00—ԼՄ