«Պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը». ՔՊ-ականներն ընդունել են ՀՊՄՀ  ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

316109288_447969057511515_7300217167739716532_n.thumb_.jpg

Մամուլի ազատությունը վեր է ամեն ինչից եւ երբեք չպետք է ինքնանպատակ լինի: Լրագրողը պետք է գործի անկաշկանդ ու ազատ եւ տարածի միայն անաչառ, փաստերի վրա հիմնված լրատվություն, «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրատվության բաժնի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանն ասել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ 

Պատգամավորը, կարեւորելով մեդիագրագիտության տարրական կանոնների պահպանումը, ապագա լրագրողներին հորդորել է մատուցել օբյեկտիվ ինֆորմացիա։

Խորհրդարան այցելած հյուրերի հետ հանդիպել է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:

Օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել մշտական հանձնաժողովների գործառույթներին։
Լիլիթ Ստեփանյանը կարեւորել է հատկապես մարզերից ընտրված պատգամավորների նպատակասլաց գործունեությունը, ընդգծել բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը։

Բանախոսներն անդրադարձել են նաեւ հեռուստաընկերությունների գործունեությանը, մեդիագրագիտության խնդիրներին։

«2018 թ. հեղափոխությունն է եղել այն շարժից ուժը, որն ինձ համար ե՛ւ հնարավորություն, ե՛ւ հարթակ է բացել քաղաքականությամբ զբաղվելու եւ իմ ունեցած գիտելիքներն ու կարողություններն ի օգուտ մեր երկրի ծառայեցնելու»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը խորհրդարան այցելած Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Պատգամավորը խորհուրդ է տվել աշակերտներին ամբողջ կայնքի ընթացքում չդադարել ինքնակրթվելու հնարավորությունն օգտագործելը։ «Առհասարակ լավ մարդ դաստիարակելու հիմքում շատ կարեւոր եմ համարում դպրոցի եւ կրթության դերը»,- ասել է նա։

Լսելով աշակերտի՝ զինվորական դառնալու երազանքի մասին՝ պատգամավոր Էմմա Պալյանը հորդորել է դժվար իրավիճակում չընկճվել եւ հավատարիմ մնալով ցանկություններին՝ ամեն գնով հասնել դրանց։

Կոտայքի մարզի Կապուտան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ էլ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը: Պատգամավորը հյուրերին տեղեկացրել է, որ վերջին դասարաններում ապրել եւ սովորել է Կապուտան համայնքում։

«Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակում, մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը ոչ միայն ուժեղ բանակի օգնությամբ, այլ նաեւ ճիշտ դիվանագիտության շնորհիվ»,- ասել է Կնյազ Հասանովը:

Պատգամավորն աշակերտներին ներկայացրել է գործադիրի եւ օրենսդիրի աշխատանքների առանձնահատկությունները։
Խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարներից՝ Կնյազ Հասանովը կարեւորել է գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը։ Նա հորդորել է աշակերտներին լավ կրթություն ստանալ եւ ապագայում վերադառնալ Կապուտան ու ծաղկեցնել գյուղը։

Հյուրերը պատգամավորի հետ քննարկել են նաեւ համայնքում ծառացած խնդիրները։

--00—ԶՀ