Բացահայտվել է հանցագործության 135 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 20, ընտանեկան բռնության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խուլիգանության՝ 13, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ընտանեկան գաղտնիք հրապարակելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու, փաստաթղթի կեղծիքի, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, խարդախության և համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. 7 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԻԴ

`