ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները դեկտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև երկրի առողջապահության նախարար Խոսե Լուիս Սաթջյանը, տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Ուրուգվայի նախագահին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ինչպես նաև 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։

Հանրապետության նախագահն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ Ուրուգվայի ունեցած համերաշխ դիրքորոշումը շարունակում է մնալ այդպիսին, հատկապես՝ այս դժվարին ժամանակներում։ Լուիս Լագաժե Փոուն նաև իր սատարումն է հայտնել գործադիր իշխանության և խորհրդարանի զույգ պալատների՝ Հայաստանին առնչվող դիրքորոշումներին ու որոշումներին։

--00--ԱՀ