Խորհրդի անդամ ուսանողի ազգանվան վրիպակը հատուկ չի ուղղվում․ վաղը Բրյուսովում ռեկտոր է ընտրվելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

47388f32.jpg

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․

««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:

Դեկտեմբերի 5-ին այդ մասին գրավոր համալսարանը և ուսանողը գրություն է ուղարկվել ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթևոսյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը չի կատարված, ինչը կարող է ստեղծել ուսանողի դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու խոչընդոտ:

Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը որոշման փոփոխությունը անհապաղ ուղղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ պարագայում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը և կոտնահարվեն ուսանողների իրավունքները:

Գտնում ենք, որ այս արհեստական ձգձումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը ընտրելու է ԲՊՀ ռեկտոր»:

--00--ԶՀ