Փոփոխություններ են եղել երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված աջակցության ծրագրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

9265d10ae862303869c29371a36bf8d7_w870_h390

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետև կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով):

Կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել վճարել մյուս ծնողին։ Սա հնարավոր է, երբ ծնողը (ում նշանակվել և վճարվում է աջակցությունը) ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ աջակցությունն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին։

Այս դեպքում, եթե մյուս ծնողը գրավոր դիմի, դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում, ապա վճարումը կվերսկսվի ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

--00—ՅՄ