Մհեր Գրիգորյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

դդ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

--00—ԱՊ