Հրդեհ է բռնկվել Մարալիկի բամբակի գործարանում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

676ade85-57db-4df2-9441-b77648bafbe6.jpg

Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։

--00—ԶՀ