Աղվանի-Տաթև ճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. փրկարարներն են օգնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

նկար

Մարտի 17-ին` ժամը 09։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Շ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ։ 

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

--00—ԼՄ