«ԶԻԼ» բեռնատարն արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

․

Հունիսի 14-ին, ժամը 09։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ղ. Կ.)։

--00--ԱՀ