Ամերիկացի սենատորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ֆինանսական օգնության տալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

download.png

Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ կարգավորման շրջանակներում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնության կապակցությամբ:

«Ադրբեջանի կառավարության ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրին հումանիտար ճգնաժամի։ Ես մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ և այդ հարցը բարձրացրել եմ պաշտպանության նախարարի և պետքարտուղարի առաջ։ ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է սենատորը:

--00—ԶՀ