Վստահ եմ՝ ներկայացրած առաջարկս ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Իշ

Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ 

«Ի պատասխան մտահոգ քաղաքացիների բազմաթիվ հարցերի:

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր:

Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:

Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ:»:

--00—ԱՊ