Բաքուն միանում է հակաիրանյան ճամբարին, ՀՀ դերը մեծանում է որպես Իրանի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Բաքուն միանում է հակաիրանյան ճամբարին, ՀՀ դերը մեծանում է որպես Իրանի գործընկեր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Ադրբեջանը աստիճանաբար դիրքավորվում է հակաիրանյան ճամբարում, ինչը չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում։ Փորձագետի կարծիքով, իրավիճակը կարող է սրվել Սյունիքում, ինչպես նաև՝ Արցախի հարավային հատվածներում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։

Պետրոսյանը նաև նշեց, որ, փաստորեն, Ալիևը ևս մեկ անգամ նշում է՝ չի ճանաչում ՀՀ սահմանները, ինչից հետևում է, որ էսկալացիայի վտանգ կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ