Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Նար-Դոսի փողոցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

--00—ԼՄ