Դասալքության մեջ մեղադրվող 32-ամյա Վռամը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

75f26b75-32cc-4c06-83ac-eaa18573582e.jpg

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քաղաքացին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

--00—ԶՀ