ՀՀ հումանիտար առաքելությունը օգնություն է փոխանցել Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

cf3a24f0-ebc5-49e8-9194-45768d32b719.jpg

ՀՀ մարդասիրական խումբն առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ է հանձնել հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամ Արկադի Տոնոյանը։

«Արարողության ավարտից հետո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական խմբի ղեկավար Վահան Թադևոսյանը և խմբի անդամները հանդիպեցին Ազգային պատսպարանի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ՝ բարձր գնահատելով նրանց անշահախնդիր գործունեությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք`Հայաստան այս տարվա փետրվարին ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Սիրիա։



--00—ԶՀ