Կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հաստատություններ հայտնվելու ռիսկը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

մանկատուն

2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի եղեկատվության և հասարակայնության հետ կապերի բանից՝ նշելով, որ կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններ հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։

 Անհրաժեշտ աշխատանքները կազմակերպվել են «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» և «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի շրջանակում։

--00—ՄՀ