Առաջիկայում սպասվում են բանակցություններ Երևանի և Բաքվի միջև․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մոտ օրերս սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը ադրբեջանական կողմին մենք չենք փոխանցել, քանի որ բանակցություններ են սպասվում»,-ասել է նա։

--00—ՅՄ