Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել․ Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, նշել է, որ Կիևի իշխանությունները բարոյական իրավունք չունեն գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին: Այդ մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքում։ 

Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր արել՝ «ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ»։

 

«Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել»,- եզրափակել է Զախարովան։ 





--00—ՍՊ