ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր կուրատորները ինչի են հասել․ Զախարովան՝ Տավուշի գյուղերի հանձման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

զա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ տավուշցիների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը։

Նա գրել է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել։

Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր կուրատորները ինչ ճանապարհի են հասել: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտյանների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»։

--00—ԼՀ