4 գյուղերի հատվածում սահմանի ամբողջական ճշգրտումից բացի Երևանը պատրաստ է նաև հատվածականի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

իի.

Տավուշից սահմանազատում սկսելու մասին այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա, բայց մենք ասել ենք, որ դեմ չենք, - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազատություն». - Արդյո՞ք կա Տավուշից սահմանազատում սկսելու երկկողմանի որոշում, թե՞ Հայաստանը դա բարձրաձայնում է, ինչպես Դուք ես ասել, պատերազմից խուսափելու համար:

Փաշինյան. - Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա, բայց մենք ասել ենք, որ մենք դեմ չենք: Էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք նաև մեր հետաքրքրությունն այդ հարցում: Պատերազմից խուսափելը կամ թույլ չտալ, որ պատերազմ լինի, դա նորմալ, բնական խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս իրադրության մեջ մեր խնդիրը միայն դա չէ, մեր խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մենք ֆիքսենք: Ես այսօր ի՞նչ էի ասում, ասում էի՝ մենք պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իմ ասածի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն ճանաչել նշանակում է գնալ կոնկրետ սահմանի վրա կանգնել, ասել՝ այստեղից սկսում է Հայաստանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ