Սուլթա՞ն ես, խա՞ն ես, ո՞վ ես, որ որոշես մարդկանց ճակատագրերը. սա 4 գյուղի հարց չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Փորձում են հարցը համապետական, համազգային տիրույթից տեղափոխել սոսկ ամենաչնչինի՝ սահմանափակելով այն գյուղերի տիրույթով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերի միակողմանի զիջման մասին Փաշինյանի հայտարարությանը:

«Այս հարցը գյուղերի հետ բնավ կապ չունի, ոչ էլ՝ իրենց նշած ավերակ տարածքների, սա ընդհանուր պետության գոյության խնդիր է: Այստեղ խոսվում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանցի մասին, բայց հարավում կա Տիգրանաշեն և ի՞նչ է սա նշանակում, նշանակում է՝ հյուսիսից և հարավից կտրել Հայաստանը»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

Սրբազանի խոսքով, որևէ ղեկավար չի կարող իր ժողովրդին պատերազմով, ահաբեկչությամբ վախեցնել, մանավանդ նրանց, ովքեր իրենց քվե են տվել. «Երկրի ղեկավարի առաջին պարտականությունն է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը և, բնականաբար, դրանից բխած բարեկեցությունը»:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:

--00—ԼՀ