ՀԱՊԿ–ից ՀՀ-ի դուրս գալը նրա ազգային շահերից չի բխում, Արևմուտքի հետ սիրախաղերը որոշիչ չպիտի լինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ԳԳ

ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը ազգային շահերից չի բխի: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որոշումը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ սիրախաղերի: Դա այն է, ինչ պատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելի շրջանում, ահա դա, գիտեք, տեղեկատվական շիլան, որով հիմա առատորեն փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչ-որ առակներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Իհարկե, ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից երբեք չի եղել։», - իր խոսքում նշել է Զախարովան:

 

 --00—ԱՊ