ՌԴ-ն կշարունակի սերտորեն աջակցել Հրվ. Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Զախարովա ՌԴ

ՌԴ-ն ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի նիստը՝ կայացած Մոսկվայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կողմերը մերձեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ, քննարկումները շարունակվել են հունիսի 16-17-ին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում:

Ռուսական կողմը կշարունակի սերտորեն աջակցել տվյալ գործընթացին»,- ասել է Զախարովան։

--00—ԼՄ