Խովաևը Բաքվում Բայրամովի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

d

ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները։

Խովաևը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։

--00—ԱՊ