Սյունիքի մարզպետն այցելել է Քարաշեն և Կոռնիձոր, զրուցել բնակիչների հետ, վաղը կլինի Տեղ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

347118296_5050514368406391_5222385514131193750_n

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։

Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։

--00—ՅՄ