Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ, քննարկվել է անվտանգային հարցեր,հակառակորդի առաջխաղացման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

345660714_2220826808307466_3604508846535736899_n

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։

Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է  Տեղի ավագանու անդամներին։

Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում  հակառակորդի առաջխաղացաման հետևանքները։

Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել է․ «Որպեսզի ճիշտ կառավարենք, բնակիչներն իրենք տեղերից պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ մենք պարտավոր ենք տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք»։

Ավագանու անդամները մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել, որոնք հիմնականում վերաբերում էին վարելահողերին, այն հողատարածքների ու արդեն կատարած ցանքսերի փոխհատուցմանը, որոնք օգտագործել չեն կարողանում, սուբվենցիոն ծրագրերին, կաթի մթերմանը, կոյուղու կառուցմանը և այլն։

տյկֆտգյ

Հանդիպմանը ներկա էին Տեղ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ ևս։

Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Ղուկասյանն այցելել է համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։

Արավուսցիների հետ հանդիպմանը վերջիններս մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես  առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը և այլն։

յֆռյհնռֆ

Ռոբերտ Ղուկասյանը այցելեց նաև Արավուսի տարրական դպրոց, եղավ հանդիսությունների սրահում, նաև՝ գյուղում գործող ջերմոցում՝ ծանոթանալով դրա գործունեությանը։ 

Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում են տեղակալներն ու խորհրդականները։

--00—ՅՄ