Սյունիքի մարզպետը Խոզնավարում հանդիպել է բնակիչներին, լսել նրանց բարձրացրած հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։

Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։

--00—ՍՊ