Երևանում կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news

photo_2023-06-30_15-17-04

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ավետիք Կնյազյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

❌ արտադրամասի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,

❌ սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

❌ արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,

❌ չի ապահովվում արտադրական շինությունների պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից,

❌ անձնակազմը չունի հանդերձարան:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ՅՄ