Ո՞ր կուսակցության ցուցակն է գլխավորելու Վիկտոր Մնացականյանը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

վիկտոր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ապրիլին Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել էր, թե ինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

«Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացականյանը ներկայում բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի է, թե ինչ քաղաքական ուժի ցուցակ է նա գլխավորելու: Մեր տեղեկություններով, կուսակցությունը կոչվում է «Հաղթանակ»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ