Ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվել․ 2 մարտական հաշվարկ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

photo_2023-07-08_22-19-42

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 21:26-ին: Այրվել է 200 հակ անասնակեր։

--00—ՅՄ