Հրդեհ է բռնկվել կայանված «Toyota»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

վթ.

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի պարեկ Վահրամ Գալստյանն ու կրտսեր պարեկ Թելման Ասատրյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ