Բայրամովը պատասխանել է Զախարովայի՝ ԼՂ-ն ապաշրջափակելու կոչին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

հհ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ շեշտելով, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչպես նաև 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը լսել է տասնյակ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարբեր կոչեր. 

«Իհարկե, կոչերին պետք է ականջալուր լինել։ Կարևոր է վերլուծել և մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ։ 

Ադրբեջանական պետությունն ունի իր տեսակետը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան հարցեր լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- հավելել է  Բայրամովը։

Հիշեցնենք, որ Զախարովան Ադրբեջանին կոչ էր արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

 

--00—ԱՊ