«Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի հայերի ինտեգրմանն ուղղված ջանքերին»․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

 

դդ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Հունգարիայի իր գործընկերոջ հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Արցախը․

«Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանի՝ «Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ինտեգրմանն ուղղված ջանքերին»»,- ասել է նա։ 

Բայրամովը կրկին խոսել է Բաքվի կողմից առաջարկվող «այլընտրանքային ճանապարհից»․

«Խոշոր բեռների փոխադրման համար Ադրբեջանն առաջարկում է օգտագործել «Աղդամ-Խանքենդի ճանապարհը»»,- նշել է նա։ 

--00—ՍՊ